ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառության տարրերը»

«Ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառության տարրերը»
14.05.2024 | 14:45

Շատ հաճելի է, երբ մտնում ես նիկոլի պամպերսների ֆբ էջերը, իբր ծաղրում են, իբր անլուրջ է ամեն ինչ…

Բայց պարզ երևում է, որ վախն է, վախը, քանզի իրենք իրենց բակում անգամ կայացած չեն եղել, ինչպես Նժդեհն է ասում. «Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը` ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած` ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառության տարրերը»:

Հիմա միակ անձրևանոցը գործող իշխանությունն է, իրենք ինչպես ԶՐՈ ծնվել են, ԶՐՈ էլ մնացել են:

Զրոն միայն այլ թվանշանի կողքին է ոչ դատարկություն:

Ազնիվ խոսք, խղճացի ձեզ:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ